Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում,
55 էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…
Ծաղիկները
60 — Ես հաճույքից կըկարմրեմ…
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…
Արևը
— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քընքուշներ,
65 Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,
70 Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
75 Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…

174