Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԵՐԿՈՒ ԱՐՇԱՎԱՆՔ


Հանդես էր կազմել Հերովդես արքան
<1 անընթ.> հովտում։
[Եվ թռչում էր նա] նժույգը հեծած թագակիր,
                                      գոչում,
[ձայն էր] տալիս․
5 և [գոչում էր նա]… ձայնով—
— Լսի՛ր, լեգեոն, Կեսարի ծառա,
աստվածային նորա հրամանով
արձակում եմ քեզ ազգերի վրա։
Գնացեք, ինչպես [հզոր] առյուծներ,
10 ուր… ոչխար անարգ հոտի մեջ,
ջարդեցեք և մանուկ, և ծեր։
Եվ թող Հռովմի փառք հավերժական
[փայլի] [սարսափով], տիրի արևի ելքից
                                մինչև մուտ…
Գոչում էր այսպես Հերովդես արքան։

15 Դուք մի՛ խռովեք, և թող ձեր հոգուն
չըտիրեն բնավ երկյուղ ու կասկած,
Տալիս եմ ահա ձեզ խաղաղություն,
որ չի ճանաչել աշխարհքը [երբեք]։
Ժամանակն հասավ—շուտով ես կերթամ,
20 Աշխարհքն այլևս տեսնելու չէ ինձ,
բայց դուք կըտեսնեք—մինչև [հավիտյան,]
ես չեմ բաժանվիլ երբեք ձեզանից։

190