Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն, 5
Բընում երեք ձագ
Ու վըրեն կըկուն։
— Կուկո՜ւ, կուկո՜ւ, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընա՜ք, 10
Ուրախանաք…
Միշտ առավոտ ու իրիկուն
Ձեն էր ածում մարիկ կըկուն։
Մին էլ, ըհը՛, սոված-սոված
Գելը եկավ ըռեխը բաց։ 15
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է.