Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

115 Աղվեսն
Անց էր կենում էն կողմերով։
Կըկվի ձենը որ չըլսեց՝
Տեղն ու տեղը ետ պըպըզեց։
— Էդպես [տըխուր] ու զարհուրիկ
120 Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրի՛կ։
— Ինչպե՞ս չըլամ, ա՛յ սանամեր.
Գելը եկավ էն սըրտամեռ,
Գըլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ։
125 — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Էդ ի՜նչ խաբվել ես դու…
Գիլի խոսքին մարդ էլ լըսի՞.
Ո՞նց թե սարը իմն է՝ կասի.
Ո՞վ է տըվել էն լըրբին սար…
130 Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ թող կանի՝ վեր կենա նա՝
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սըրած կացնի,
Սըրան-նըրան սուտ վախեցնի,
135 Ու մինն էսօր, մյուսը՝ երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ։
Սև գըրողի էն տարածին
Ո՞վ է տըվել սրած կացին։
140 Մին էլ որ գա ու ըսպառնա՝
Մի՛ վախենար՝ քըշի գընա։

IV

Ասավ՝ իրեն ճամփեն գընաց։
Կըկուն մընաց, մընաց, մընաց,
Մինչև, ահա, եկավ էլի,
Գելը արնոտ, զարհուրելի։
145 — Էս սարը իմն է,
       Էս ծառը իմն է…
Խոսքը կիսատ բերնումն էր հենց՝

202