250
Էնպես մի թուղթ ունեմ մոտըս,
Որ, ինչ տեղ էլ դընեմ ոտըս,
Շըներն էլ չըհամարձակվեն
Վըրես հաչեն կամ հարձակվեն։
Զարմացնում է գուցե քեզ սա, 255
Բայց՝ ի՞նչ անես, ախպեր, ասա…
Էս աշխարհքում քանի որ կաս,
Աշխարհքի հետ պիտի գընաս.
Առանց մեծի հըրամանի
Մարդ չի կարող մի քայլ անի։
VI
260
Էսպես՝ խաղաղ, պարզ գիշերով,
[Գեր դըմակը] միշտ հիշելով
Հասան,
Տեսան՝
Ճըշմարիտ որ, մի ծառի տակ. 265
Հարդի վըրա մի գեր դըմակ։
Գելի աչքերն հենց որ առան,
Ասես մի-մի կըրակ դառան.
Իսկ Աղվեսը նըստեց հեռու։
— Ինչո՞ւ էդպես ետ կացար դու։ 270
— Բա՜, հենց հիմի հիշեցի ես,
Որ էս շաբաթ մեծ պաս է մեզ։
Ա՛խ-վա՜խ, էս մեր ադաթը հին,
Խըռով կենա սահմանողին։
Մըտիկ մի՛ տալ էլ ինձ վրա, 275
Դու, համեցե՛ք, անուշ արա։
Ասավ՝ Գելը ագահ ցատկեց
Ու դըմակին էնպես զարկեց,
Որ շաղ անցավ [ամբողջ] հարդը,
Տըրա՜ք, զարկեց մեծ թակարդը 280
[Բացվեց ու պինդ] վիզը կալավ։