Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հըրամանը բեր շըների.
Ոռնաց Գելը ողորմելի։
350 — Ի՜նչ թուղթ, ի՜նչ բան,
Ի՜նչ հըրաման
Կըհարցնի էս թըշնամին,
Կամ թե խառնակ էս նեղ ժամին
       Կարդացող կա՜,
355 Հասկացող կա՜…
— Բա անտեր ես թողնում, գընում։
— Վա՜հ, ինչո՞ւ ես անտեր մընում.
Ինչքա՜ն տեր է գալիս քեզ, տե՜ս…
Անտերն ես եմ, որ, ա՛յ էսպես,
360 Առանց ընկեր ու առանց տեր
Պիտի գընամ ընկնեմ հանդեր…

VII

Էնքան թակից ու մահակից,
Էնքան մարդկանց ու շան տակից՝
Չեմ իմանում ինչ հըրաշքով,
365 Պոչատ ու կաղ, մի հատ աչքով
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Թե չորս ոտը ուներ մորից,
Մի չորսն էլ փոխ առավ նորից
370 Ու շունչն էնտեղ քաշեց մին էլ,
Որ [էն եկող] մարդն էլ, շունն էլ
Մընացել են՝ ով գիտի ուր։
Ջարդված, հոգնած, տըխուր-տըխուր
Նըստեց, մի քիչ հանգիստ առավ.
375 Ուշքի եկավ ու միտք արավ.
— Էս էլ կյանքը՝ բարով-խերով,
Լիքը մարդով ու շըներով,
Սոված տեղըդ մի կտոր բան
Չեն թող անում՝ տանես բերան.
380 Բարեկամդ էլ Աղվեսի պես…

209
14-1398