Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երջանիկ լինես, ամենքիս հզորությունը <պահանջում է>,
որ դու հզոր լինես, և այլն։
Մեկը—Էդ հո գելը դարձավ―
Провакатор — ոտքում է։
Աղ<վեսը>. — Տեսնում եք նույնիսկ էս հանդիսավոր րոպեին մեր ընկերների մեջ ինչ ձեն է լսվում, [ես կարծում եմ այժմ] ոչ ոք չպիտի խառնվի կառավարության գործին, վախենում եմ վտանգենք մեր նոր ազատությունը, ես չեմ հավատում ոչ ոքի։
Ամբոխ.— Այո՛, այո՛, մի հավատալ, ինքդ, միայն ինքդ։
Աղվեսը.- Շնորհակալ եմ, ընկերներ, ձեր անսահման հավատի համար և հույս ունեմ՝ ամոթով չեմ մնա ձեր առաջ ապագայում։
(Բրավո՜, կեցցե՜)։
Բայց իմացած եղեք, որ խիստ եմ լինելու [ամեն մի ձեր] ընդհանուրի թշնամիների դեմ, ձեր թշնամիների դեմ, ձեր ազատության թշնամիների դեմ, թո՛ղ կորչեն մի քանի վատերր, քան [մեր] ընդհանուրի ազատությունը վտանգվի…
— Կեցցե՛, բրավո՛։
Էստեղ առաջին տեսարանի պլակատն երբ դուրս էն բերում. բռնում են բանտարկում.
— Մենք երբ ասում ենք ազատություն եղավ, այժմ ուզում ենք ազատությունից ազատվենք։
— Բրավո՛, կեցցե՛։
Պաուզա = [քաղաքացիներ] վայրենիներ և ընկերներ
[Խոտակերներ]
Մըսակերներ,
Բուսակերներ,
Սևավորներ,
Թևավորներ,
Սողուններ,
Եվ դուք անոտ
. . . միջատ,
Որ սողում եք,

222