Կըկուն սկսում է լաց լինել (ձենը կերկերում է, աչքերում արցունքներ են երևում։ Հանդիսականներից ոմանք աչքերը սրբում են)։
Նա լա՜ց է [եղա՜վ] լինում… Կըկուն սկսում է հեկեկալ և կանչել. — Վա՜յ, վա՜յ, դու-դու, Իմ խեղճ Կըկու, Ո՞ր սև սարում… — Սո՜ւս, մի՛ խանգարիր— Աղվեսը․— Ո՛չ, թողեք լաց լինի.
Նրան էլ ուրիշ բան չի մնացել, բացի արտասուքը…
Բայց ես ասում եմ—բավական էր…
Բավական էր.
[Իմ լավ ընկեր]
Իմ խեղճ ընկեր
լացոմ երջանիկ կյանք չես ձեռք բերիլ
Միայն քու ձեռքով,
Միայն քու զարկով…
լցվեց արդեն համբերության բաժակը, ես տեսնում եմ. ամենքի աչքերը արդեն վառվում և ամենքի աչքերի մեջ ես տեսնում եմ նոր կյանքի արշալույսը։
հավասարության մասին խոսելիս — խոզերը իրարով են անցնում — սա ի՞նչ բան է, ուրեմն ամենքս հավասար ենք ուտելո՞ւ… ուրեմն մենք մյուսների հետ հավասար… սովամահ կընկնենք…
— չախկալներն ու բորենիները—սա ինչ բան է — ափսոս չէր գիլի ժամանակ, ինչքան կարող ես խեղդիր ու կեր —
ագռավ— Օ՜, ես լավ եմ ճանաչում,
դա տեսնում ես, ի՞նչ է երգում,
Բայց իրեն պես էս մեջերքում
Խիստ արնեկեր, նենգ ու ագահ
մինը [կըգա] չըկա