Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու միշտ Կեսարի թըշնամու ջանքերն իզուր ցըրվեին.
55 Հայրերի գոռոզ Հըռոմը գըլուխ խոնարհի նըրան,
Հըռոմում մարդիկ մըտածեն այնպե՜ս… միմոսի նըման…
Հանկարծ վիրավոր պոետը ցընցեց գըլուխն ալեզարդ,
Հընչող լարերին կատաղի ձեռքով զարկեց հուսահատ,
Քընարը ձըգեց ու գոռաց ցասկոտ ձայնով ահարկու.
60 — Բարձրացի՛ր, Հըռո՛մ, իրավունքներդ կորցնում ես դու…

232