Իմ ծնողները ո՞ւր են, կըհարցնես,
Սակայն չես գտնիլ ոչ հայր և ոչ մայր։
25
Թշվա՜ռ երեխա, մտքով տըխրագին
Կըտանջվես օտար մանուկների մեջ,
Կընայես նրանց մոր փաղաքշանքին
Մռայլուն հոգով մինչև կյանքիդ վերջ.
Ամեն ժամանակ բախտըդ կանիծես, 30
Ամեն տեղ ատված, օտար ու մենակ,
Եվ միշտ նախատինք ու ծաղր կըլսես…
Օ՜, ների՛ր, ներիր ինձ այն ժամանակ։
Դեռ քնած ես դու… Թող քեզ, խեղճ մանուկ,
Այս վերջին անգամ իմ կրծքին սեղմեմ, 35
Օրենքն անիրավ, խիստ և անողոք
Մի դատավճիռ ունի մեր ընդդեմ։
Մինչև քո անմեղ ուրախությունը
Տարիները չեն քշել տակավին,
Քնի՛ր, սիրելի, սև թախիծները 40
Խորթ են՝ մանկության խաղաղ օրերին»։
Լուսինն անտառի ետևից հանկարծ
Երևաց, մոտիկ մի խրճիթ տեսավ,
Դողալով, գունատ և սաստիկ լքած
Նրա դռանը ահա մոտեցավ, 45
Զգույշ կորացավ ու կամաց դրեց
Յուր երեխային օտարի շեմքում,
Իսկույն սարսափով երեսը դարձրեց
Եվ անհայտացավ գիշերվա մթնում։