Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1894


Ն. ՆԵԿՐԱՍՈՎ

ՄԱՅՐԸ

Լսելով կռվի արհավիրքների,
Ամեն մի ընկած նոր զոհի մասին,
Ես չեմ ափսոսում կնոջն, ընկերին,
Եվ ոչ էլ նույնիսկ իրան՝ հերոսին…
5 Կըմխիթարվի, ո՜հ, կինը մի օր,
Ընկերն ընկերին կանի մտահան.
Բայց մի հոգի կա մի տեղ սգավոր—
Նա հիշելու է մինչև գերեզման…
Այս մեր կեղծավոր, ստոր աշխարքում,
10 Այսքան գարշելի գործերի շարքում
Ես անկեղծ և սուրբ մի բան տեսա միայն—
Թշվառ մայրերի արտասուքն է այն։
Նրանք չեն մոռանալ իրենց զավակին,
Որ խորտակվել է արյունոտ արտում,
15 Որպես սգավոր ուռենին կրկին
Չի բարձրացնելու ճյուղերը տրտում։

237