Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԵՐՈՒՎԱԼԼՈՒՎԱ

ՊԱՐԻԱՅԻ ԵՐԳԸ

Մեր ինչի՞ն է պետք, թե արևն անմահ
Անդըրաստեղյան լազուր աշխարհում
Առնում է շրջանն իր հավերժական,
Թե ցած է հոսում ճոխ ալիքներով
5 Իր ակնախըտիղ շողերն անարատ։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Մեր ինչի՞ն է պետք— կինը նորատի
Ըստանում է թանկ իրեն ամուսնուց
10 Քընքուշ գրավը տարփալի սիրո․
Սեր ու զավակներ ո՜վ է տվել մեզ․․․
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Մեր ինչի՞ն է պետք, թե ամենազոր
15 Կա աստվածային սուրբ երրորդություն
Եվ արարչական, և միշտ պահպանող,
Եվ միշտ նորոգող համայն աշխարհի
Չի փայլում, ավա՜ղ, նրանց փառքը մեզ։

272