Մեռե՜լ, մեռե՜լ ամեն վայրկյան,
Ու ապրողներն աստըծուն
Աղոթում են միաբերան 20
Նըրանց հոգուն փըրկություն։
Մեռե՜լ, մեռե՜լ ամեն վայրկյան,
Ու շիրիմներն իրար քով
Սարսափահար հոտի նման
Սեղմըվում են խիտ շարքով։
25
Գարուն կյանքիս եթե նույնպես
Վիճակված է վաղ շիրիմ,
Ով դո՜ւ, ում որ սիրել եմ ես,
Հոգուս անզույգ մըտերիմ,
Չըմոտենաս իմ շրթունքին 30
Քո համբույրով կենսաձիր,
Չըմոտենաս իմ դիակին,
Հեռվից հեռու հետևիր…
Ապա ձըգիր դու մեր գյուղը,
Փախիր այլուր, հեռացիր, 35
Հոգուդ տանջանքն ու երկյուղը
Վանիր էնտեղ ու կացիր։
Ու երբ կանցնեն էս օրերը,
Այց եկ շիրմիս գեթ մի հեղ,
Իսկ ես ոչ քեզ, ոչ քո սերը 40
Չեմ մոռանա և էնտեղ…