Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

5 Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի.
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.
10 Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

290