Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Թուրքերենից)
Մի հավք թըռավ էն ձորից,
Խաբար տըվավ աստվորից.
— Մահը թե կար աշխարհքում՝
Ինչո՞ւ ծընա ես մորից։
* * *
Ի՜նչ կա երկընքից բարձըր ու ազատ.–
Կանգնում եմ տակին՝ ճընշում է հոգիս։
Ի՜նչ կա գետընքից ամուր ու հաստատ,
Ոտըս դընում եմ՝ դողում է տակիս։
|
|
327