Ուստեն Էկավ քուրքը հագին.
Շանը տեսավ, բեխի տակին
Իրան-իրան քիչ փնթփնթաց 30
Ու մուշտարու վրա թնդաց—
«Ցրտատար էլա՞ր… վահ,
տնաշեն,
Չես թողնում, որ մի շունչ քաշեն.
Սհաթ խո չի, դեռ հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ» 35
—Դե, հեր օխնած, էթենց ասա,
էդ բարգանալդ էլ ընչիս ա.
Փող եմ տվել, շուտով կարի,
Թե չէ, ասա էգուց արի…»
Ասավ Քուչին ու նեղացած 40
Վերադարձավ գլուխը բաց։
⁂
Մին էլ էկավ, դարձյալ չըկար․
էս անգամը դիպան իրար,
էլ անպատիվ պետռը խոսքեր,
էլ հին ու նոր, էլ հեր ու մեր, 45
էլ գող Փիսո, էլ քաչալ Շուն…
Բանը հասավ դիվանբաշուն։
Մինչև շունը գնաց — էկավ,
Ուստա կատուն կոտըրն ընկավ.
Գլուխն առավ ու մի քըշեր 50
Հայդե, կորավ էն գնալն էր.․․