Դու չարչի ես — քեզ հետ կարելի է խոսել անկեղծ — թագավորի
հետ՝ չէ․ քեզանից էլ հո չենք ծածկելու մեր սիրտը։
Խոջից լսելով գաղտնիքը որ սուտ է ասել, խաբել, բռնում
է անցնող քահանային — թե ինչու են այդպես ասել — երբ
քահանան ասում է, որ թագ<ավորին> չի կարելի անկեղծ
խոսք ասել (թագավորը երբեք ճշմարիտ խոսք չի լսել)—
զարկում է նաջախով — գոռում է կատաղած և հայտնվում է
չարչու շորի տակից շահը, մռնչում է կատաղի—ճշմարիտ—
անկեղծ խոսք էր լսել։ (Դրանից առաջ եկավ էն աղետը, որ
քաշեց հայ ազգը)։