Գրված է 1921 թ. մայիսի 20-ին: ԹԸԱ պահվում է Նվարդի ձեռքով արտագրված մեկ օրինակ՝ թվագրված՝ «1921. 20.V. Երևան — Թիֆլիզից — Լոռի — Երևան», տպագրված է աոաջին անգամ:
Գրված Է 1922 թ. օգոստոսի 12-ին: Նվիրված Է բժիշկ Գրիգոր Սաղյանին (տե՛ս «Է՛ս Է, որ կա… ճիշտ ես ասում. թասդ բե՛ ր» քառյակի ծանոթագրությունը): Ինքնագիրր չի պահպանվել։ ԹԸԱ պահվում Է Աշխենի ձեռքով արտագրված մեկ օրինակ, «էս Է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր» քառյակի հետ, նույն էջի վրա։ Աոաջին անգամ տպագրվել Է «Հայրենիքի ձայն», 1965, № 4։ Տպագրվում Է Աշխենի արտագրած օրինակից։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ: Նվիրված Է վրաց նշանավոր արձակագիր, դրամատուրգ և տեսաբան Գրիգոլ Ռոբաքիձեին (1880 — 1962)։ ԹԸԱ պահվում Է մեկ ինքնագիր։ Վերին լուսանցքում գրված Է՝ «Ռոբակիձեին», նույն տեղում պահվում Է նաև բանաստեղծի դուստր Ն. Թումանյանի ձեռքով գրված մեկ օրինակ։ Տպագրվում Է առաջին անգամ: