Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էջ 47), որտեղ «Ապարան» տեղանվան մասին կարդում ենք. «…. Սա Աբաքան չէ, Անպարան է, որովհետև Լուսավորչի արտասուքով լիքը կանթեղը երկնքից անպարան կախված է «հաչաների» (գագաթների) մեջ. դորա համար էլ Ապարան են ասում» (տե՛ս Ա. Ղանալանյաս, Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը, ԲԻՀ1, էջ 41—43)։

Գրված է 1902 թվականին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲԹ, էջ 68 — 69, այնուհետև՝ ԹԼ, էջ 30 — 31. ԲԲ. էջ 86 — 87, ԲՊ, էջ 99 — 100, ապա՝ Եժ I, 297 — 298։ Սրտաապվում է ԲՊ-ից։

1995
ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ
(«Երկու որբեր»)
(էջ 129, 388)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Նյութը, ինչպես նշել է բանաստեղծը երկի առաջին հրատարակության մեջ, վերցված է Տ. Նավասարդյանի գրքից (տե՛ս Տ. Նավասարդյան, Հայ ժողովրդական հեքիաթներ, գիրք 1-ին, Վաղարշապատ, 1882, «Գառնիկ Ախպեր», էջ 14 — 21)։ Հիմնական նյութը քաղելով ժողովրդական սկզբնաղբյուրից, Թումանյանը ստեղծել է նաև նոր դրվագներ, իհարկե, լիովին հարազատ մնալով ժողովրդական հեքիաթի ոգուն ու բովանդակությանը։

Բանաստեղծը ծանոթ է եղել նաև հեքիաթի այլ տարբերակների։ Ինչպես վկայում է ինքը՝ «Հովիտի» Ս. Հ.-ի քննադատականի առիթով» հոդվածում (ԵԺIV, 253), օգտվել է նաև «հայ ժողովրդական հեքիաթից՝ Վասպուրականի վարիանտից, որ գրի է առել հանգուցյալ Սրվանձտյանը և տպված է նրա «Մանանայում», հեքիաթի անունն էլ հենց «Գառնիկ ախպեր», ինչպես կոչվում է նաև հայկական ուրիշ շրջաններում, օրինակ Արարատյան երկրում» (տե՛ս Գ. Սրվանձտյանց, Մանանա, Կ. Պոլիս, 1876, էջ 153 — 161, «Գառնիկ աղբեր»)։

Առաջին անգամ «Բովանդակությունը քաղված է Տ. նավասարդյանի «Հալ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուից» հեղինակային ծանոթագրությամբ տպագրվել է Հսկ, 1905, սեպտեմբեր, № 1, էջ 2 — 7, նոյեմբեր– դեկտեմբեր, № 3 — 4, էջ 97—102, այնուհետև՝ 1909 թ., առանձին, պատկերազարդ գրքով, ապա՝ Եժ I, 301 — 307։

Արտատպվում է առանձին գրքից։