Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է Արոը Թերթ,թիֆլիս,1907,11 սեպտեմբերի, № 7, այնուհետև «Իլյա ճավճաձեից» ենթավերնագրով ԲԲ էջ 231, ՌՊ, էջ 303, ապա՝ ԵԺI, 377։

ԳԱԹ ԹՖ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը բանաստեղծի մեկ ուղղումով:

Արտատպվում է ՊԲ-ից:

ԳԱՐՈՒՆ
(«Կանաչ է նորից»)
(էջ 261)

Իլյա Ճավճավաձեի այս բանաստեծության թարգմանությունը կատարված է նա մահվան օրը՝ 1907 թ. օգոստոսի 29-ին:

Ինքնագիր չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է «Արոր» թերթ, Թիֆլիս, 1907, 11 սեպտեմբերի, № 7, ապա՝ ԵԺI, 376:

Արտատպվում է «Արոր»-ից:

ՎԱՐԴԸ
(«Փոքրիկ տղան մի վարդ տեսավ»)
(էջ 262, 465)

Գյոթեի „Heidenros ein“ (1817) բանաստեղծության թարգմանությունն է:

Գրության թվականն ստույգ հայտնի չէ:

Ինքնագիր չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է LI, 1907 էջ 82, ապա՝ LII, 1908, էջ 100, նույն թվականին՝ ԲԲ, էջ 230, որից հետո՝ LIII, 1909, էջ 117, այնուհետև՝ ԲՊ, էջ 307, ապա՝ ԵԺI, 381:

ԳԱԹ ԹՖ № 1355 պահվում է ԲԲ-ի՝ հեղինակի սեփական օրինակը՝ բանաստեղծի ուղղումներով:

Տպագրվում է ԲՊ-ից: