Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթացել է 1829 թվականին։ 1830 թվականին նա թարգմանել է դրանից մի հատված, վերնագրելով՝ „Пир во время чумы“, որի երկու երգերը (Մերիի և նախագահի) գրել է ինքը։ Անգլերեն բնագրում դրանք չկան (տե՛ս А. С. Пушкин, Полное собрание сочинений Пушкина в одном томе, Москва-Петрогорад, 1916, էջ 586):

Թումանյանը թարգմանել է Մերիի երգը։

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ «Պուշկինից» ենթավերնագրով տպագրվել է Հր․ 1910, № 230, էջ 2, ապա՝ ԵժI, 334-385:

Արտատպվում է Հր-ից։

1911

Փոթորիկ
(«Ծովը խառնըված»)
(էջ 278)

Անգլիացի բանաստեղծ Թոմաս Հուգի (1799-1845) „The Lee Shore“ („Морской берег“. ռուս թարգմ՝․ Դ․ Միխալովսկի) բանաստեղծության փոխադրությունն է (բնագրումն վեց տուն է, փոխադրության մեջ՝ ինչը)։ Կատարված է „Английские поеты в биографиях и образцах“ (состав. Н. В. Гербель, СПБ, 1875) ժողովածուից։

Փոխադրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԼV, 1911, էջ 126, այնուհետև՝ ԵժI, 392-393:

Արտատպվում է 1911, ԼV-ից:

1915

ՄՏՈՐՄՈՒՆՔ ՔԸՌԻ ԱՓԻՆ
(«Գնացի գետափ, որ ցրեմ մաշող իմ մտքերն աննինջ»)
(էջ 280)

Ն․ Բարաթաշվիլու (1817-1845) բանաստեղծության (1887) առաջին 10 տողերի թարգմանությունն է։