Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԵՐԵՆԱԴ

(«Մեր շուրջն ահավոր մըոայլ է ու սև»)

(էջ 318 482)

Ն․ Մինսկու (Վիլենկին) (1855-1937) Серенада բանաստեղծության թարգմանությունն է։

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, թե թարգմանված է 1900-ական թվականներին (տե՛ս էջ 301)։

ԳԱԹ ԹՖ №71 պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 115, այնուհետև՝ ԵԺI, 567։

Տպագրվում է ինքնագրից։

ԿՈՒՄԻԿՆԵՐԻ ՈՂԲԸ

(«Գեղը գեղ չի, թե նման է մեր գեղին»)

(էջ 319, 483)

Փոխադրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար փոխադրված է 1900-ական թվականներին։

ԳԱԹ ԹՖ №168 պահվում է մեկ անավարտ, սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 116, այնուհետև՝ ԵԺI, 570։

Տպագրվում է ինքնագրից։

1910-ական թվականներ

ՀՆԴԿԱԿԱՆ ՎԵԴԱՆԵՐԻՑ

(«Գոյությունն ու անգոյությունն էն ժամանակ չըկային»)

(էջ 320, 483)

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, թե թարգմանված է 1910-ական թվականներին։

ԳԱԹ ԹՖ №169 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, որի որոշ բառերի կողքին փակագծերում նշված են ռուսերեն համարժեքները։ Վերջում ունի հետևյալ նշումը. «Տեսնել և М. Каррьер-ի „Развитие культуры и идеалы человечества“, I 319: Գրքի լրիվ վերնագիրն է՝ «Искусство в связи с общим развитием культуры и идеалы