Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

      Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
5 Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
10 Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:

      Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
15 Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,
20 Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.

92