Մնացեք բարով, օրեր հեծության.
Եվ հիմար ցնորք անմեծ մեծության.
Եվ ահա մի օր սևաշոր մի մարդ,
Ժպիտը դեմքին,
Պիսեր Սուրենին մոտեցավ հանդարտ.
Հիշում էր իրան մանկությունն բոլոր հրապուրանքներով։
Եվ պատահում էր, որ նրա [կինտո] տղերք[ը] արգանով գիշերը գալիս էին հարբած արգանի ձայնով և աղաղակներով խուլ ներքնատունը աղմկում հանկարծ։ Սուրենը դեռևս սարի այծյամի նման նայում էր սրա[ն] ու նրա[ն] [նայում էր] երեսին [ապշած], բայց նա էլ սովորեց կամաց-կամաց, ուրախանում նրա հետ միասին։
Շատ ու շատ անգամ հարբած մղդըսին ա
[Քելեխից], հարսանքից, մեռելատանից, բ
Հարսանքից կամ թե մեռելատանից,
Վերադառնում էր գիշերվան կեսին,
Դուռը բաց անում, տուն մտնում, ա
(Նորա ետևից գրքերր ձեռքին
Սուրենն էր մտնում)