Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նոր էր իննը տարեկան,
Նրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Խնամխոս էին մարդիկը,
Եվ, Մարոյի մայրիկը
Երբ որ նրանց առաջին
Խոնչա դրեց, ասացին -
«Շնորհակալ ենք հաց֊աղից,
60 Հող տվեք ձեր օջախից»։
Այն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն և ասաց—
Կամքդ լինի, տեր աստված…
Նշանեցին Մարոյին,
Տվին չոբան Կարոյին։


IV

Գիտե՞ս ով էր Կարոն. նա
Մի հովիվ էր աժդահա,
Բոյ-բուսաթին նայելիս
70 Մարդու սարսափ էր գալիս։
Բայց զոքանչը անսահման
Սիրով սիրում էր նրան.
Մարոն ասում էր նույնպես
(Նրանից եմ լսել ես) -
«Կարոյին շատ եմ սիրում,-
Ինձ համար միրգ է բերում»։


V

Մի օր էլ Կարոն ընկերներով
Եկավ զուռնա֊դհոլով,
Եվ Մարոյրն զուգեցեն -
Երեսին քող ձըգեցին,
Հինա դրին ձեռքերը...