Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

IX

   Շատ ամիսներ անց կացան․․․
120 Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
130 Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

X

   Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
140 Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

13