Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գիշերվան հովից տերևն էր դողում,
Երկչոտ մուկիկը վազեց պուճախում,
Թե ոչխարների թույլ մընչոցն էր այն,-
80 Սաքոյին թըվաց` թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց...
Ականջ դըրավ նա...
                 

 

VIII



-էն ո՞վ նայեց լիսածակից...
Ո՞վ հող թափեց բուխուրակից...
էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև...
-Ո՞վ ես, էհե՜յ... ի՞նչ ես անում...
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում...
90 Պատասխան չըկա. լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում:
-Հա՜, իմացա, Գևոն կըլնի.
Իմ շան ահից ով սիրտ կանի...
Վախեցնում Է, հա՛, հա՛, հա՛, հա՛...
-Գևոո՜՜...
Զեն֊ձուն չըկա։
Միայն ահավոր լըռության միջում
Ձորագետն Է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին,
100 Քընած Է աշխարհ, քընած Է քամին,
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ, ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում, ըստվերների պես,
_______

84-85 Ո՞վ հող թափեց բուխուրակից...
-Էն ո՞վ նայեց լիսածակից...