Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԼԵՔ
(էջ 25)
Հեղինակի ծանոթագրությունները (ԲՄ I)

57 Սնաչա - վրանի մեջտեղի միակ սյունը, որի վրա ամրացնում են ճիպոտները վրանի։

92 Ուրթ - այն որոշյալ տեղն է, ուր արձակում են վրանները սարվորի։

92 Արխաջ - ոչխարի գիշերվան մնալու, հանգստանալու տեղն է։

94 Ղովտ - սրնգի երկայնությամբ սնամեջ փայտ է, նրա մեջ են պահում սրինգը- շվին (շհու):

100 Բինш - սարվորի վրանների խումբը։

104 Հարայ կամ հավար - կոչական ձայնարկությունք են, օգնություն կանչելու ժամանակ են գործածվում։

132 Էրմանի - հայ։

137 Դալի - խենթ։

140 Դուշման - թշնամի։

143 Նրանց գլխին կընկա լաչակ - արհամարհական, նախատական դարձվածք է։

144 Ղաչաղ - ավազակ, փախստական։

145 Փափախ - գլխարկ մորթե։

148 Այնալի - փամփուշտավոր հրացան, պիպոդ։

162 Ղսաս - վրեժ։

167 Ժանգառք - երեկոյան մութը։

171 Խաշամ - թափված, չորացած տերև։

206 Ձայն հանել - հռչակ ստանալ։

234