Եկեք, քույրեր,
Սեգ սարերի աղջիկներ...
Ու փերիներն այսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։
Երգում էին ու ձեն տալի
Հընչուններով դյութական
Ու հենց ցոլաց շողքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։
Խոր սուզվեցին ակն աղբյուրի, 290
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։
13
(Առավոտը)
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով,
__________ 274
Լըցված սըրտերն ու աչեր, 275
ա Խոտ ու ծաղիկ մեղմիկ սյուգով բ
Սարի ծաղկունք տխուր սյուգով 278
Վուշ քո սերին, քո յարին, 280
Վուշ քո սիրած սարերին։ 283
Եվ փերիներն այսպես տըխուր 285
Կանչում էին ու ձեն տալի