Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից...
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
50 Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից...
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թարմ, ցողապատ լեռների լանջում...
Սո՜ւս, ականջ արա,-հովիվն է կանչում

V


(Հովիվն երգում է)


Աղջի, անաստված, նըստիր վըրանում,
Ի՞նչ ևս դուրս գալի խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
60 Ոչխարըս անտեր
Ընկել եմ հանդեր։

Ամա՜ն, էրեցիր սիրտըս քո սիրով,
Ոտըս կապեցիր թե-թել մազերով,
էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զորով,
Ա՜յ սարի աղջիկ,
Ա՜յ սիրուն աղջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ։

Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
70 Արին կըթափեմ ես գետի նըման,
Սարերը կընկնեմ-կորչեմ անգուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:

VI


Երգում է Սարոն ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստել վըրանում.