Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ
Ջահել սիրտը էն յարի,
110 Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի։

-Աղջի քու յարն եկավ՝ անցավ,
Վառված, տարված քու սիրով,
էրված ջիգյարն՝ եկավ, անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով...

Ամպի տակից ջուր է գալի,
Թոշին տալի, փըրփըրում,
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում»։

VIII



120 Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

<. . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . .
130 . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . .>

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա-
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
____________
124 Ահա ծաղկեց վարդ առավոտ,