|
636, 676, 688, 697 և 708 տողերի սկզբում «և» շաղկապը փոխարինված է «ու»-ով։
«Այ» երկհնչյունը գրեթե ամենուրեք փոխարինված է «է» ձայնավորով (էս, էն, հեր, մեր, ձեն և այլն)։
Նստիր, կոտրիր, հեռացիր, գցիր և նման հրամայական ձևերում հանված է վերջին «ր» տառը։
ԲԲ հրատարակության մի ուրիշ օրինակի «Անուշ» տիտղոսաթերթի վրա գրված է. «Բաքվի առաջին ձևը-աղճատված»։
120 Էջի ձախ լուսանցքում գրված Է «6 տող», որով Թումանյանը վերականգնել Է տպարանի կողմից բաց թողած II գլխի վերջին 6 տողը։
82 տողում սխալ շարված «երգում» բառը լուսանցքում ձեռագրով փոխարինված Է «կանչում»-ով (Սո՜ւս... ականջ արա, հովիվն Է կանչում...)։
107 տողի դիմաց (Դու չե՞ս իմանում, ականջ դիր, տե՛ս...) գրված՝ է. «պակաս վանկ»։