Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


VII

Իսկ այն ո՞վ է այս ժամանակ
Կանաչ հովտում պառկած մենակ,
Անփույթ փռել է ձեռքերը։
Ապա ու՞ր են յուր զենքերը.
Եթե, իրավ, իգիթ է նա,
120 Թող վեր կենա, ճամփեն գնա,
Թե մի ճամփորդ է նա հոգնած,
Կամ թե հովիվ անուշ քնած։
Սակայն ահա, նայի՛ր, վերի
Մոտիկ բինից թուրք սարվորի
Կարմրազգեստ մի խումբ կանանց
Արագաքայլ գալիս է ցած.
Եկավ ահա, եկավ հասավ,
Եվ հենց արնոտ այն դին տեսավ,
Ճիչ արձակեց մի ցավալի,
130 «Վա՜յ իմ Ալի, իգիթ Ալի․․․»։

VIII

«Հավա՜ր, հասե՜ք, այն անիծված
Շուն էրմանին դեսը գնաց,
Ա՜խ, թե թվանք ունենայի
Մի գնդակով կըսպանեի։
Այն Ալեքն էր, ճանաչեցի,
Դիմաց սարից նկատեցի,―
Վար տվեց երբ այն դալին,
Թվանքն առավ իգիթ Ալին,
Ու քիչ մնաց, պրծած բան էր,
140 Որ դուշմանին պիտի սպաներ,
Բայց ընկերներն իսկույն կորան
Եվ էրմանին հաղթեց նորան։
Նրանց գլխին կընկա լաչակ,
Անունները դրած ղաչաղ,

31