Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ավարիցդ առավել
Գործքդ է սիրուն, ես իմ հոգին,
Գովեց տերտերն Ալեքին։
― Փառավորիս դուն, տերտեր,
Լավ խոսեցիր․ աջըդ բեր,
Մի համբուրեմ, որ մեղքիս
Թողություն էլ ես տալիս։
― Ապրես Ալեք, շատ ապրես,
220 Թող աստված զորացնե քեզ,
Որ Ալնի պես լիրբ թուրքին
Գիտես պատժել յուր կարգին:
Վկա է սուրբ օծումս,
Մի նշխար կա ծոցումս,
Իբրև պարգև կենարար
Քեզ եմ տալիս դրա համար։
Դուն ոչ թե մեղք ես արել,―
Մի սուրբ պարտք ես կատարել․
Անիրավ մարդու դիմաց
230 Վրեժխնդիր է և աստված։
Վրեժխնդի՜ր է և աստված,―
Ծեր անտառը որոտաց։

34