Բայց ես կարծեցի, թե մեռած է նա-
Թե նրա լեզուն լռել է հավիտյան
Թե նրա պայծառ աչքերի տեղում
Խավարն է ապրում, ճիճուն է սողում,
Բայց ոչ-նա կենդանի է-
Եվ միշտ գալիս է խորին գիշերով 30
Շուշանի բույրով,
[Քնքուշ] համբույրով
Պայծառացնում հոգիս
Եվ կանչում երկնային ձայնով <...>
_________
25 Թե նրա լեզուն լռեց հավիտյան
25 տողից հետո՝
[Հա, նա գալիս է երբեմն ինձ կանչում-
ա Ես միշտ այնպես էի կարծում
բ Թե միշտ այնպես էի կարծում]:
26-27 Թե նրա աչքերում
Ճիճուն է սողում,