Մութն ու լըռությունն այնտեղ միասին
Բազմել էին պաղ մահվան աշխարքում.
Դալուկ շողալով` մի կըտոր լուսին
Դես-դեն էր ընկնում մթնած երկընքում...
Ճընշված ձայներով հեծծում էր քամին,
Երկիրը տընքում բազմատանջ կըրծքից,
Թե մեռելները գիշերվա ժամին
Ճըրըրում էին քարերի տակից...
Ամեն բան պաղ էր, մըռայլ ու ահեղ. 10
Ու մըտքովս հանկարծ անցավ մի վայրկյան,
Ոնց էր նա մենակ համբերում այնտեղ,
Նա՛, որ մեռելից վախում էր այնքան...
Զորացե՛ք, ծընկներ, ինչ եք քարշ գալի.
Ահա, այն կողմը թաղեցինք նըրան.
Ահա լուռ թումբը սևին է տալի.
Բայց նրա վրա... ըսպիտակ մի բան...
Առաջ եմ գընում, նայում... ո՜վ աստված,
Ճերմակ շորերով իր շիրմի վրա
Լուսնի լուսի տակ գըլխակոր նստած 20
Թախծալի ու լուռ արտասվում է նա...
-Ո՜վ ահեղ տեսիլ, սիրելի պատկեր,
Ինչո՞ւ ես լալիս այդպես դու վըշտոտ.
Խոսի՛ր, ինձ ասա, կենդանի՞ ես դեռ,
Թե մի սոսկալի պատրանք ես ծանոթ...
Ույժ տուր՝ մոտենամ, և թե ոգի ես,
Լույս տուր իմ ապշած, մահացու խելքին,
Որ այս հասկանամ, գիտակ լինիմ ես
2
Բազմել էին սև մահվան աշխարքում. 4
ա Դես-դեն էր ընկնում խավար երկընքում...
բ Դես-դեն էր ընկնում դժգույն երկընքում... 8
Խոսակցում էին քարերի տակից... 11
Թե ինչպես էր նա համբերում այնտեղ, 20
Արյունոտ ու լուռ արտասվում է նա... 22
Ինչո՞ւ ես լալիս կուրծքդ արյունոտ.