Մնացի ապշած, կանգնած շանթահար,
Ինչպես կարող էր նա <...>
[Մի սիրուն աղջիկ]-<...>
Այնքան վաղաժամ, այնքան հեշտ, հանկարծ
Աշխարքից կորչել-[չըքանալ] անդարձ,
Ու ոչինչ դառնալ-[չըքանալ անհետ]...
Կարո՞ղ է հաշտվել սիրտը սրա հետ։
Եվ ոչ ոք մեզնից դեռ չէր հավատում,
Չարչարում էինք, կանչում, պաղատում, 30
Մինչև հոգնեցինք, և նա կարկամած
Ինչպես ձըգեցինք, այնպես էլ մնաց
Եվ աղերսալի մեր ձայնը տրտում
Առանց պատասխան հանգավ լուռ օդում
<. . . . . . . . . . . . . >
22
Ինչպես կարող էր, որ իմ սիրելին
21-22 տողերի դիմաց, լուսանցքում՝ ա
[Չէի հասկանում, չէի հավատում բ
Չէի հասկանում, թե ինչ եղավ նա գ
Չէի հասկանում, թե ինչ պատահեց
Թե ինչ պատահեց-կամ ինչ բան էր «մահ»],
Թե ինչու այսպես պատահեց-
25-26 Աշխարքից կորչել-հեռանալ անդարձ,
Ու դառնալ ոչինչ-անտես ու անհետ...
28-29 Եվ ոչ ոք մեզնից չէր էլ հավատում,
Ձայն էինք տալիս, կանչում, պաղատում, 32
ա Եվ կտրված մեր ձայնը տրտում
բ Եվ <1 անընթ.> մեր ձայնը տրտում