Ապա ընկա հարուստ խանութ.
Խազեինըս գործին հըմուտ,
Մի անունով վաճառական,
Ինձ խըրատեց, խոսեց այնքան.
-Ա՛յ, օրինակ, 270
Աղքատ, մենակ,
Քեզ պես էի մի վախտ ես էլ,
Հիմի նայիր-ի՜նչ եմ դիզել...
Մի հինգ տարի թե որ մընաս,
Դու էլ ինձ պես մարդ կըդառնաս...
Ահա կասսան, հաշվի գիրքը,
Ողջ տալիս եմ ես քո ձեռքը։
Բայց ես խաբված, խենթ երեխա,
Այն բոլորը թողի, փախա,
Թե չեմ կարող, ես չեմ կարող, 280
Ես գրող եմ, գըրո՜ղ, գըրո՜ղ։
Սակայն էլի բախտըս ժըպտաց.
Ձեռս բռնեց, տարավ հանկարծ
Ու պիսերի տըվավ պաշտոն։
Գըրում էի և լի, և տոն։
Մեծավորըս այնքան սիրեց,
Հին գրչակոթն ինձ նըվիրեց
Ընկերներս էլ ինձ դաս տըվին՝
Ոնց պըլոկել խընդրատըվին։
Բայց դու է՛լի եկար-գըտար, 290
Խաղաղ գործիս մեջը մըտար.
Ես էլ, հիմարս, իսկույն ևեթ,
Վեճ բաց արի ամենքի հետ,
Թե երբ մեզ մոտ կին է գալի,
Ամեն բան էլ չի կարելի...
Չի կարելի խեղճ գյուղացուն
Գերի շինել ողջ տարին բուն,
Տանել-բերել ու թալանել,
Այրու պղինձն աճուրդ հանել...
Այս բոլորը քիչ էր կարծես,