Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<2>


Ի՞նչ ես ասում- դու սիրելիս,
Երգի շնորհքն ես եմ տալիս,
Ոչ մի պոետ, ոչ մի երկրում
Առանցի ինձ երգ չի գրում...
-Ուրիշ երկրում այդպես կանեն.
Որտեղ իրանք շնորհք չունեն-
Մնում են քեզ-
Որ դու օգնես-
Բայց մենք ունենք ճոխ հանգարան,
10 Պատրաստ հանգեր շարան-շարան-
Խմբագիրներ ունենք կարող,
Որ [կարող] են շինել գըրող-
Պոետ ուզես, թե վիպասան,
Եվ բան է- թե բարկացան,
Կարող են ողջ կրկին խլել-
Մեկ էլ տեսար տաղանդ չի էլ.-
Ունենք դպրոց- ծերուկ վարպետ,
Խաղ է անում հանդերի հետ,
Գրում այնպես խրթին, վսեմ,
20 Թե հասկանաս- ղոչաղ կասեմ-
[Ահա այսպես-
Կարդամ դու տես]
-Մենք գնացինք անտառը,
Մեր դիմացն էր Մասիս սարը,
Կեցցե՜ և մեր վեհափառը-

___________
7 Դիմում են քեզ-
17 ա Ունենք դպրոց- հանգի վարպետ
բ Ունենք դպրոց- հանգի ուստա
18-19 Որ խաղում է հանդերի հետ,
Գրում այնպես խրթին ու վեհ,

22-23 տողերի միջև կա հետևյալ հատվածը.

[Գրաբար-
-Չեմ հասկանում,
-Հասկանալդ ո՞րն Է
-Կուզես աշխարհաբար]