Թող լինեի մի կեղեքիչ,
Փող դիզեի ես քիչ-քիչ,
Դեռ կասեին գազան կամ ցեց, 30
Իսկ ապա ազգի հայր մեծ։
Մեռած վախտս էլ պսակ տային՝
Իր որբ ազգից մհակ հային։
Կամ թե տերտեր լինեի թող
Խաչը վզիս մեռել թաղող
Սուփրի վերև միշտ բազմեի
Ու իմ բանը դըրստեի,
Ազգն էլ աչքը վրաս տնկեր,
Որ իրան Փրկեմ <2 անընթ.> թերթեր 40
[Փորիցս ղատ ողջ իմ օրում
Ցավ չունենայի մայր աթոռում]։
Որ ինձ համար կուսակցություն գլուխ կոտրեր-
Իմ անունով գետ ու գիտուն
Կըկազմեին կուսակցություն-
Աջահամբույր միշտ բերեին,
Ձեռքս ու փեշերս համբուրեին-
_________
31-32 Ո՜հ, բոլորն էլ ինձ գլուխ տային
Հարգանք փարք ու պատիվ
35-36 Սուփրի վերև միշտ նստեի
Ու իմ ապրուստը դըրստեի 41
[Հոգս չունենայի մայր աթոռում] 46
Ձեռներըս ու փեշերս համբուրեին-