Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4) Պոեմի հաջորդ տպագրության մեջ (1916 թ. առանձին գրքով) Թումանյանը վերականգնել է 1904 թ. առանձին հրատարակության հիշյալ բոլոր հավելումները, 1908 թ. կրճատված 282-265 տողերը, ինչպես նաև նոր լրացումներ Է կատարել (ընդամենը 28 տող)։ Նոր գրված հատվածները համընկնում են վերջնական խմբագրության 186-197 («Ինձ չես լըսում…») և 346-361 («Ա՜խ, իմ բախտը կանչում Է ինձ…») տողերին։ Պոեմն ստացավ իր վերջնական չափը՝ 856 տող։

1916 թ. առանձին տպագրության բնագիրը նույնությամբ կրկնվեց 1922 թ. ԲՊ-ում, որը Թումանյանի կազմած վերջին բանաստեղծական ժողովածուն Է (պոեմի գլուխների համարակալումն այս գրքում կատարված Է հայկական այբուբենի տառերով)[1]։

5) Վերջին անգամ է «Անուշի» բնագրին Թումանյանը անդրադարձել է 1923 թ. սկզբին՝ Հ. Սուրխաթյանի կազմած ԳԴ քրեստոմատիայի համար իր երկերը պատրաստելիս։ Այդ մասին վկայություն կա Հ. Սուրխաթյանի հուշերում. «Գրական գոհարների» բանաստեղծին վերաբերյալ նյութը, իմ խնդրանոք, ինքն Էր ընտրել։ Իմ ցանկությունն Էր, որ Թումանյանի պոեմներն ու բանաստեղծությունները տպագրվեն իր ձեռքով կատարված վերջին փոփոխություններով» (ԹԺՀ, 718): Մեզ Է հասել 1922 թ. ապրիլի 26-ին Հ. Սուրխաթյանին բանաստեղծի գրած նամակը, որի մեջ ասված Է. «Ուղարկում եմ վերջին տպած «Անուշը» (Եժ VI, 436)։ Ինչպես ցույց Է տալիս համեմատությունը, Թումանյանն իրոք վերանայել Է պոեմը, առանձին բառերի ուղղումներ Է մտցրել շուրջ տաս տողի մեջ, և դա հիմք Է աալիս այդ տպագրությունը համարելու բանաստեղծի «Վերջին կամքի» արտահայտություն։

Ներկա հրատարակության մեջ, իբրև «Անուշ» պոեմի հիմնական խմբագրություն ընդունված Է ԳԳ տեքստը, որն առանձին, ոչ մեծ շեղումներ ունի 1916 թ. տպագրությունից (տե՛ս բնագրային տարբերությունների բաժինը): Միայն երկու դեպքում՝ 43 և 302 տողերում մենք հետևել ենք 1916 թ. հրատարակությանը։

ԳԳ-ում 43 տողը տպված Է՝ «Ու թևերն ահեղ փռած տիրաբար»։ Այստեղ «ահեղ» բառը, որ փոխարինել Է մյուս բոլոր հրատարակությունների «ահա» բառին, հավանաբար, վրիպակ Է (թեև չի նշված վրիպակների ցանկում)։ Համենայն դեպս, նպատակահարմար չէ քաղաքացիություն տալ «ահեղ» բառին, որը, թվում է, չի ներդաշնակում պոեմի առաջին գլուխների հուզական բովանդակությանը։

  1. 1921 թ. Կ. Պոլսում «Անուշն» ու «Թմկաբերդի առումը» լույս են տեսել մեկ առանձին գրքով («ժամանակակից» մատենաշար, թիվ 39, տպագրիչ-հրատարակիչ Վաղինակ Ս. Բյուրտա, 48 էջ), բայց դա արվել է առանց հեղինակի գիտության և հսկողության։ Ավելին, «Անուշ» պոեմն այդ գրքում ներկայացված է ըստ 1993 թ. ԲԹ ժողովածուի բնագրի, մի բան, որ, իհարկե, ոչ մի արդարացում չունի։