Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ակնարկում է Լոռու տարածքում X-XII դարերում գոյատևած Բագրատունյաց Կյուրիկյան թագավորության վերջին գահակալներից մեկին` Կյուրիկե Ա Բագրատունուն (XI դար)։ Վերջինս ճանաչեց Գուգարք ներխուժած սելջուկների գերիշխանությունը, որի շնորհիվ մի որոշ ժամանակ պահպանեց Լոռու թագավորության կիսանկախ վիճակը։

31-32 Սեգ Տուտեորդին, Օհան Օձնեցին
Հայրենյաց պաշտպան սուսերն օրհնեցին.

Գրիգոր Տուտեորդին XII դ. վերջում XIII-ի սկզբում եղել է Հաղպատի և Սանահինի եպիսկոպոս ու վանահայր։ Հանդես է եկել բյուզանդական եկեղեցու հետ միություն կազմելու դեմ` դրա մեջ տեսնելով ազգային եկեղեցու անկախության կորստյան վտանգ։

Օհան (Հովհան) Օձնեցին VIII դ. եկեղեցական գործիչ և մատենագիր է, հիմնադիրը Օձունի (Ուղունլաբի) եկեղեցու։

35-40 տողերում բանաստեղծն ակնարկում է Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղի՝ Համազասպյաների գաղթը Տարոնից Լոռի, մասնավորապես Դսեղ (X-XI դարերում)։ Այստեղ հիշատակվող «ճերմակ, բարձրաքաշ տաճարը» XIII դարում Մամիկոնյանների կառուցած Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքն է Դսեղում։ Տոհմական ավանդության և մի շարք պատմական աղբյուրների հիման վրա Թումանյանն իրեն համարել է սերած Լոռու Մամիկոնյաններից (մանրամասն տե՛ս Ա. Ինճիկյան, էջ 11-29):

177, 179, 131 տողերում հիշատակվող Չաթինդաղը, Ղարախաչը, Քոշաքարը, Լալվարն ու Դվալը Լոռու սարերից են։

307-318 տողերում (XVIII գլուխ) խոսքը վերաբերում է հայոց թագավոր Արտաշեսի կողմից ալանաց արքայադուստր Աաթենիկի առևանգմանը, որը դարձել է Գողթան երգիչների վիպական երգերի նյութ։ Երիտասարդ Թումանյանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Արտաշեսի և Սաթենիկի սիրավեպի նկատմամբ և, բացի այս տողերից, 1894 թ. այդ հարցին նվիրել է մի հատուկ հոդված-ուսումնասիրություն («Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ»-Եժ IV, 13-21)։

ԴԵՊԻ ԱՆՀՈԻՆԸ

(էջ 111, 355)

Առաջին անգամ՝ ՄՃ, 1903, N 11, էջ 27-40, այնուհետև, ոչ մեծ շտկումներով՝ ԲԹ, էջ 143-159, ՀԳ, առաջին (1909) և երկրորդ (1914) տպագրություն, էջ 135-142, ԲՊ, էջ 163-173: Մտել է ԵԺ II, էջ 75-85: Պոեմի սևագիր տարբերակները տեղ են գտել երեք հրատարակությունների մեջ՝ հետևյալ հաջորդականությամբ. ԵԺ II (1940), 264-275, ԵԺ I (1950), 455-463, ՈԻՀ 2 (1969), 208-232: