Բայց, ա՜խ, չըկա, էլ չի գալիս հըրաշք հավքը էն ծանոթ,
Որ ինձ կըրկին առնի տանի էն դըրախտը, նըրանց մոտ.․․
<6>
(Ճամփաբաժանում (կիցում) կանգնած է ծերը՝ գլուխն ամպերում).
— Ո՞վ ես, պապի, որ կանգնած ես անհունորեն այդպես վեր,
Ու ծերունին խուլ որոտաց տատանելով ողջ այեր, (Ծերը՝ ամպերից)
— Ես նա եմ, որին ամենքն են նայում, ինքը ոչ ոքի,
Ես նա եմ, որին ամենքն են հարցնում, ինքը ոչ ոքի.
Սկիզբն ու վերջն եմ ես.
Եզերքն ու մեջն եմ ես, 330
Անհունն եմ ես,
Անքունն եմ ես—
Անհուն, անես— ամենն եմ ես.․.
Բարով եկար, ազնիվ կտրիճ։
— Ո՛վ անսկիզբ, անհաս դու մեծ։ Խարխափելով ու տգետ
Մենք հոսում ենք, անց ենք կենում այս աշխարքից, որպես գետ,
Որ անտեղյակ հեռուներին լոկ ափերն է իմանում,
Իսկ դու անհաս քո բարձունքից ողջ տեսնում ես ու քննում։
Լսի՜ր, պապի, ցած խոնարհիր բարձր գլուխդ ամպերից,
Բաց իմաստուն քո լեզուն, մի պատասխան ասա ինձ, 340
Ո՞րն է ճամփան, որ տանում է էն աշխարհը [երջանիկ],
Ուր Հազարան ազնիվ հավքըն երգ է ասում կենդանի
Եվ փարդի բուրավետ [փնջեր] թափում իր երգի հետ։
[— Հա՛, հա՛, հա՛, հա՛, քահ֊քահ խընդաց ալևորը իմաստուն,
Որ երկընքի ոլորտները դըղըրդացին անսահման.]