Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վ. ԺՈՒԿՈՎՍԿԻ

ԱՔԻԼԼԵՍ



     Միգում կորավ Իդա սարը,
Մըռայլեցավ Տրովադան,
Լուռ է ռազմի հարթավայրը,
Քընած բանակն Ատրիդյան։
Խաղաղ են շուրջ։ Առկայծում են
Խարույկները բանակի,
Երկա՜ր ու ձիգ ձայնարկում են
Պահնորդները մեկ մեկի։

     Ծագեց պայծառ լուսնեղջյուրը
10 Ծովի վրա Էգեյան,
Բարձըր ափերն ու աստղերը
Ծովի խորքում ցոլացան։
Դատարկ դաշտում երևում է
Մենակ կառքը Պրիամի,
Տանում է իր Հեկտորի դին
Գոռ բանակից հույների։

     Ահա կանգնեց ծովի ափին
Աքիլլեսը ահարկու.
– Ընկավ, ծերո՛ւկ, քո Հեկտորը,
20 Հանգավ լույսը քո հոգու։
Անդրոմաքեն ու Հեկաբեն