Մնաս բարյա՜վ, կապույտ հեռվում
Կորչող եզերք հայրենի,
Բուքն հեծում է, ծովը գոռում,
Ճայը ճըչում վայրենի։
Արևն ահա շտապում է
Ծովի խորքում հանգչելու…
Բարի գիշեր, իմ հայրենի՛ք,
Մնաս բարյավ նաև դու։
Կանցնեն ժամեր, և նա կրկին 10
Նոր առավոտ կըծնի,
Ես կողջունեմ ծով ու երկինք,
Բայց ոչ հողը մայրենի…
Ապարանքըս ամայացած,
Օջախս հանգած—անկըրակ,
Պատերիս մեջ խոտ է լցված,
Շունըս ոռնում դռան տակ։
— Մոտիկ արի՛, մանկլավիկս,
Ինչո՞ւ համար ես կոծում,
Վախենո՞ւմ ես ալիքներից, 20
Թե՞ ցըրտիցն ես դողացնում։