Ուզում էր արդեն ծաղիկ հասակում
Աբեղայական ընդունել կոչում.
Երբ որ մի անգամ աշնան գիշերող
Անհետ չքացավ։ Շուրջը սարերով
Ձըգվում էր անծայր անտառը մըթին։
Երեք օր այնտեղ իզուր փընտրեցին,
Վերջապես դաշտում անըզգա գտան
Ու առան կըրկին բերին մենաստան։
Նա սաստիկ գունատ, թույլ էր ու նիհար, 60
Կարծես աշխատել, տանջվել էր երկար,
Կամ հիվանդություն ու սով էր քաշել։
Ոչ մի հարցմունքի չէր պատասխանում,
Օրն օրի վրա ընկնում էր, թոռմում։
Այսպես մոտեցավ ժամը իր մահվան։
Այնժամ նըրա մոտ եկավ աբեղան
Ե՛վ հորդորելով, և՛ աղերսելով։
Հիվանդը՝ հպարտ նրան լըսելով
Նըստեց, մընացած ուժը հավաքեց,
Ու այսպես երկա՜ր խոսել սկսեց.
III
70
«Գոհ եմ քեզանից, հայր սուրբ, որ եկար
Իմ խոստովանքը լըսելու համար։
Ինչ էլ որ լինի, լավ է, որ ցավոտ
Սիրտըս դատարկեմ խոսքով մեկի մոտ։
Սակայն ես մարդկանց չարիք չեմ արել,
Իմ արարքները նորա համար էլ —
Ի՞նչ օգուտ եթե խոստովանեի.
Իսկ հոգին մի՞թե պատմել կըլինի…
Ես քիչ եմ ապրել և այն էլ գերի.
Այսպես երկու կյանք մի աղմըկալի, 80
Եռուն կյանքի հետ, որ տեսել եմ, ծե՛ր,
Ես կըփոխեի թե հընար լիներ։
Ես լոկ մի մըտքի ուժ եմ իմացել.