Ողջ կըխառնեի— երկինք ու երկիր։
Էստեղ նկատեց, որ դուրան դաշտում
Գընում է հետի մի այլ աժդահա,
Ու էն աժդահի ուսովը ձըգած
Կա ճամփորդական մի փոքրիկ խուրջին։
Եթե քըշում է նըժույգն ամեհի, 30
Բաց թողնում ձիու թափովը ամբողջ,
Գընում է հեռու ճամփորդ աժդահան
Ու չի հասնում ձին իր հըսկայական։
Թե մեղմ է քըշում ու դանդաղ քայլքով,
Իր տեղն է հըսկան, չի շարժվում ասես։
Ու գոռաց էսպես Սվյատագորը մեծ.
— Հե՜յ դու անցավոր, անծանոթ կըտրիճ,
Կաց, կանգնի տեղըդ մի առժամանակ։
Թե քըշում եմ ես նըժույգս ամեհի,
Բաց թողնում ձիու թափովն իր ամբողջ, 40
Գընում ես հեռու քո ճանապարհին
Ու չի հասնում ձին իմ հըսկայական։
Թե մեղմ եմ քըշում ու դանդաղ քայլքով,
Քո տեղն ես դու միշտ, չես շարժվում ասես։
Կանգնեց իր ճամփին անցվորն անծանոթ,
Վեր դըրավ գետնին ուժեղ ուսերից
Իր ճամփորդական խուրջինը փոքրիկ։
Ու մոտ քշեց ձին Սվյատագորը մեծ.
— Ասա՛ մի տեսնեմ, դու քաջ տըղամարդ,
Ի՞նչ է քո բեռը խուրջինիդ միջին։ 50
Ու ճամփորդն էսպես տըվավ պատասխան.
— Ո՛վ դու փառապանծ հըսկա դյուցազուն,
Փորձ փորձի մի առ իմ բեռը չընչին,
Վեր առ, թե կարաս, հըզոր ուսերիդ
Ու էնպես քըշի դաշտը լայնարձակ։
Պատասխան տվավ անցորդն անծանոթ,
Ու ձիուց իջավ Սվյատագորը մեծ։
Առաջ մի մատով ուզեց վեր քաշի—
Չըշարժվեց տեղից խուրջինն էն փոքրիկ։
Ապա մի ձեռքով բռնեց աժդահի—