Ձին ու զենքերը առեք իր ձեռքից,
Ու իրեն բերեք վըրանը— ինձ մոտ։
Ես դըրա ոսկին չպիտի առնեմ,
Դըրա գլուխը պետք է ես առնեմ,
Ու խաղուն կապույտ նըժույգը տակի։
Ասավ ու խըմբով ծառաներն ելան.
Որ ձեռքիցն առնեն ձին ջահել հյուրի, 140
Բայց հենց մոտեցան, տեսան Մարկոյին,
էլ սիրտ չի արին առաջը գընան,
Փախան, վըրանը մըտան վերըստին,
Թաք կացան ետևն արաբ իշխանի,
Իրենց թըրերը ծածկեցին փեշով։
ներս մտավ Մարկոն բակը արաբի,
Ցած իջավ ձիուց վըրանի շեմքում.
— Գընա՛, իմ Շարաց, քեֆ քաշի՛ր, ասավ,
Քեֆ քաշիր էստեղ, բակումն արաբի,
Բայց, տե՛ս, դըռնիցը հեռու չըգնաս, 150
Գուցե թե շուտով հարկավոր լինիս։
Ու մըտավ Մարկոն վըրանն արաբի։
Սիրուն սերբուհին առաջին կանգնած՝
Արաբը նստել՝գինի է խըմում։
Ներս մըտավ Մարկոն ու բարև տըվեց.
— Բարի օր, տանտե՛ր, բարի աջողում։
Արաբը սիրով բարևը առավ.
— Աստծու բարին քեզ, անծանոթ կտրիճ,
Նըստի՛ր, մի բաժակ դատարկիր մեզ հետ,
Հետո կըպատմես՝ ինչու ես եկել։ 160
Ես դառավ Մարկոն՝պատասխան տըվեց,
— Գինի խմելու ժամանակ չունիմ,
Եկածս էլ արդեն բարի է ինքնին։
Սըրանից բարի էլ ի՞նչ կըլնի.
Աղջիկ եմ ուզել, պըսակ եմ գընում,
Հարսանքավորըս կանգնած է ճամփին,
Եկա՝ վըճարեմ տուրքը պըսակի,
Վըճարեմ և՛ ինձ, և՛ հարսիս համար,