Այս էջը հաստատված է
| Միայն սըրանից ա՛զատ արա մեզ. | |
| Ո՛չ գառն է ջոկում, ո՛չ գայլ ու աղվես, | |
| էս քաղքի գըլխին փորձանք կըբերի, | |
| Գայլերոց կանի, կըտա՝ կավերի։ | |
| Ելավ՝ Դավթի մոտ գընաց Օհանը. | |
| — Հը՞, Դա՛վիթ, ասավ, ո՛նց է քու բանը[1] | |
| — Հո՛րեղբայր Օհան, շատ է դըժար բան[2], | |
| էն կարմիր, անպոչ գառները որ կան, | |
| Խելոք են, ամա պոչավոր գառներ | |
| Ցըրվեցին, փախան ողջ սարերն ի վեր, | |
| Էնքան վազեցի, որ ելավ հոգիս, | |
| էլ իսկի տըրեխ չըմընաց հագիս։ | |
| — Դավի՛թ ջան, ասավ, էդ շատ է դըժար․ | |
| Նետ֊աղեղ եմ ես շինել քեզ համար, | |
| Նետ֊աղեղըդ առ, գընա որս արա, | |
| Ման արի ազատ սարերի վըրա։ | |
| Նետ֊աղեղն առավ Դավիթ Օհանից, | |
| Հեռացավ քաղքից, քաղքի սահմանից | |
| ԲԲ, ՀԴ 236 | Իմ ամբողջ տարվա ապրուստը կըտրում։ |
| ԲԲ, ՀԳ 289 | Կեսից պատառված |
| 321 | Որ գան էն շաբաթ կանգնեն ու բանեն, |
| ՀԳ 331 | Ու երբ շեն արեց հոր վանքը նորից, |
| ՀԳ 348 | — Գըլխի՛ս վըըա, ասաց, ի՛մ տեր, |
| ԲԲ, ՀԳ 379 | Մի՛ կոտորի, մի՛ տա մահու, |
| ՀԳ 381 | Ասեց, բերավ շարան֊շարան |
| ՀԳ 416 | Եկել է Սասմա քաղաքի վըրեն |
| ԲԲ, ՀԳ 419 | Թալան են տալի բովանդակ Սասում, |
| 426 | Ցույց տուր ինձ հապա, ո՞րտեղ են ուզում։ |
| 432 | Շաղգամը թողեց Դավիթը՝ գընաց։ |
| 443 | Թե չէ՝ կըգընամ, արևս վըկա, |
| 447—448 | — Կորե՛ք, գընացե՛ք, դուք Մըսրա շըներ, |
| Որոտաց Դավիթ, ասես ամպ լիներ. |