Այս էջը հաստատված է
Ու միանում ու լուծվում են, միշտ մաքառում անընդհատ, | ||
93 | ա | Ու այսպիսով հորինում են փոփոխություններ կյանքի մեջ, |
բ | Ու Էսպեսով հորինում են փոփոխություններ կյանքի մեջ, | |
գ | Էսպեսով Էլ հորինում են ելևէջներ կյանքի մեջ, | |
դ | Հորինում են [ամեն տեսակ] ելևէջներ կյանքի մեջ, | |
94 | ա | Ույժ կամ ծյուրում, փոփոխություն, կյանք ու ծնունդ և կամ վերջ․․․ |
բ | Ույժ կամ ծյուրում, ջահելություն ու ծերություն, [կյանքի ու ծնունդ և կամ վերջ․․․ | |
գ | [Ույժ ու եռանդ, հիվանդություն, [ծընունդ] < . . . > և կամ վերջ]․․․ |
89—94 տողերի երկայնքով, ձախ լուսանցքում՝ «էսպեսով էլ տեսակները»։
95 | ա | Ու էս ապրող աշխարհքի մեջ, ամեն մի բան իր կյանքով, |
բ | Եվ այս ապրող աշխարքի մեջ ամեն մի բան իր կյանքով, | |
96—99 | Ծընվում, մեռնում, փոփոխվում է այս բնական օրենքով։ | |
Այսինչ հյուլեն ներհակավոր այն հյուլեին միացավ. | ||
Ու փուշն ահա թերթեր տվեց, անուշ բուրմունք ստացավ, | ||
Կամ ենթադրենք թե կատարվեց այլ միացում հակառակ– | ||
101 | ա | Արյան միջում այսինչ հյուլեն [պակսեց և կամ] շատացավ, |
բ | Նույնպես նաև արյան միջում այսինչ հյուլեն շատացավ, | |
գ | Սրա նման արյան միջում այսինչ հյուլեն շատացավ, |